ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վանեցյանը կուսակցաշինության գործը որոշել է սկսել դրսի՞ց

Վանեցյանը կուսակցաշինության գործը որոշել է սկսել դրսի՞ց
29.11.2019 | 13:34

«Ժամանակը» գրում է. «Չնայած տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զբաղված է կուսակցաշինական աշխատանքներով, ըստ մեր աղբյուրի՝ այս օրերին Վանեցյանը Հայաստանում չէ: Նա կվերադառնա միայն դեկտեմբերի առաջին տասնօրյակին: Չի բացառվում նաև, որ Վանեցյանը կուսակցաշինության գործը որոշել է սկսել դրսից»:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ